Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Խմիչքի ընտրությունը կարեւոր նախապայման է

Խմիչքի ընտրությունը կարեւոր նախապայման է

Յուրաքանչյուր ճաշատեսակի մատուցման ժամանակ ամենակարեւոր նախապայմանը խմիչքի ընտրությունն է: Ճաշատեսակի եւ խմիչքի համատեղումից են ծնվում ճիշտ ու տեղին համերը: Սովորական գինին ինչ-որ ճաշատեսակի հետ կարող է կազմել անթերի համային ներդաշնակություն:

 

Ճաշի կամ ընթրիքի ժամանակ, հատկապես կծու նախուտեստների հետ, մատուցում են ախորժակը գրգռող խմիչքներ: Գինիներն առհասարակ մյուս խմիչքներից առանձնանում են իրենց համային բազմազանությամբ: Ախորժակը գրգռող եւ կենսունակությունը բարձրացնող են համարվում այն գինիները, որոնք զուրկ են օղու պրիմիտիվ համից ու առանձնանում են յուրահատուկ բուրմունքով: Ձկից պատրաստված կերակրատեսակների հետ խորհուրդ է տրվում օգտագործել՝ սպիտակ, իսկ բանջարեղեններից ու տնային թռչուններից պատրաստված կերակրատեսակների հետ` կիսաքաղցր գինիներ: Ճաշի ժամանակ, սովորաբար առաջին ճաշատեսակի հետ, մատուցվում են խաղողի թունդ գինիներ: Կծու աղցանների, մսային նախուտեստների` հորթի մսի, եփած լեզվի, խոզապուխտի հետ ցանկալի է մատուցել թունդ, բայց ոչ աղանդերային գինի: Այլ ծովամթերքների հետ կարելի է մատուցել թեթեւ սպիտակ գինիներ` փափուկ համով ու բուրմունքով: Երկրորդ մսային կերակրատեսակների` բիֆշտեքսի, լանգետի, էսկալոպի, տարբեր կոտլետների, հորթի, ոչխարի ու խոզի մսի, լյարդից ու երիկամներից պատրաստված կերակրատեսակների հետ խորհուրդ է տրվում օգտագործել չոր կարմիր գինիներ: Խորովածի, փլավի թռչուններից պատրաստված կովկասյան ու ասիական ճաշատեսակների հետ կարելի է առաջարկել կարմիր կախեթագինի:

 

Կոնյակ կարելի է առաջարկել սառը ձկան նախուտեստների, սեւ խավիարի եւ այլնի հետ: Ինչպես գիտեք, գարեջուրը մատուցում են խեցգետնի ու կրաբի հետ: Գարեջրի հետ մատուցվում են նաեւ աղի պաքսիմատ, չորացրած ու ծխահարված փոքրիկ ձկներ:

 

Քաղցր կերակրատեսակների` խնձորով թխվածքի, թեթեւ թխվածքների, մուրաբայով կարկանդակների դոնդողի հետ առաջարկում են ճաշակել կարմիր աղանդերային գինիներ: Շամպայնն իր քաղցր համով եւ բույրով պատկանում է այն գինիների տեսակին, որոնք կարող են համադրվել տարբեր կերակրատեսակների հետ, բացի, իհարկե, կծու կերակրատեսակներից: Այս խմիչքը կարելի է առաջարկել տոնական ընթրիքի կամ ճաշի ժամանակ` մյուս բոլոր գինիների փոխարեն: Մրգի եւ պաղպաղակի հետ խորհուրդ են տրվում շամպայնի քաղցր տեսակները:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ